Հայաստանում՝ հերթական անգամ բուժհաստատությունում բ
ռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ՝ ասված է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի Ֆեյսբուքի էջում։
«Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին: Շնորհակալ եմ մեր բժշկուհուն, ով հավատարիմ մնալով իր կոչմանը, անգամ բռնությունից հետո լուռումունջ շարունակեց իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերեց փոքրիկին, ում ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք:
Գտնում եմ, որ ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվի այս դեպքը։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկինն է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է»,- գրել է Մուրադյանը: