Անի համայնքում դարձյալ չի հաջողվել ընտրել ղեկավար: Ավագանու հերթական նիստը տապալվել է:
ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ եթե առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակում վարչապետը:
Եթե նիստը գումարելուց հետո էլ երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, նշանակվում է ավագանու արտահերթ ընտրություն: