Նոյեմբերի 15-ին՝ ժամը 04:00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը, գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց:
Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: