Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վրաստանի ազգային մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեի հրավերով մեկնել է Վրաստան՝ նոյեմբերի 16-17-ը Թբիլիսիում կայանալիք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են մրցակցության քաղաքականությանը, սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների կիրառմանը, մրցակցային մարմինների կողմից այդ ուղղություններով իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: