Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված վնասի միջազգային ռեգիստրի ստեղծման և դրանց փոխհատուցման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը Ռուսաստանի թալանը օրինականացնելու փորձ է, Մոսկվան կտրականապես դեմ է դրան:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելել՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է ՄԱԿ-ի ԳԱ-ում իր բարեկամ երկրների դիրքորոշմանը և քվեարկություններին:
Նա վերահաստատել է, որ Մոսկվան կշարունակի ռազմական գործողությունները՝ հասնելու Ուկրաինայում սահմանված նպատակներին, քանի որ Կիևը, ըստ Պեսկովի, բանակցություններ չի ցանկանում: