ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված վնասի միջազգային ռեգիստրի ստեղծման և դրանց փոխհատուցման մեխանիզմի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Նյու Յորքում ТАСС-ի թղթակիցը:
Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր, 14-ը՝ դեմ, 73-ը՝ ձեռնպահ: Հետխորհրդային երկրներից ձեռնպահ են մնացել Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ Բանաձևին աջակցել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան և Էստոնիան։ Քվեարկությանը չեն մասնակցել Ադրբեջանն ու Թուրքմենստանը։
Ինչպես նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, բանաձևը նախատեսված է արևմտյան երկրներում ավելի վաղ սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումն օրինականացնելու համար: