Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, թե «Մինսկ-3» չի լինելու, միանգամայն հաստատում է այն թեզը, որ Կիևը չի ցանկանում բանակցել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Ուկրաինայի իշխանությունները օրենսդրական մակարդակով արգելել են դա։
Ավելի վաղ G20-ի գագաթնաժողովում իր տեսաուղերձում Զելենսկին ասել էր, որ Կիևը մտադիր չէ ստորագրել որևէ շրջանակային փաստաթուղթ, որը նախատեսում է զինադադար Ուկրաինայում:
«Չի լինի «Մինսկ-3», որը Ռուսաստանը կխախտի դրա կնքումից անմիջապես հետո»,- ասել է Զելենսկին։