Եվրոպական Միությունն Ուկրաինային առնվազն 8 մլրդ եվրոյի զենք է տրամադրել: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Եվրամիությունն ու ԵՄ երկրները առնվազն 8 մլրդ եվրոյի չափով սպառազինություն են տրամադրել Կիևին, ինչը ԱՄՆ ջանքերի 45 տոկոսն է»,- ընդգծել է դիվանագետը:
Բորելը հայտնել է, որ ԵՄ 27 անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի կքննարկեն նաև Ուկրաինային հետագա աջակցության տրամադրման հարցեր: