ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, ինչը գործում է հանրակրության ոլորտում՝ ատեստավորման և տարակարգերի միջոցով:
«Նախագիծը նկարագրում է ատեստավորման գործընթացը, տարակարգի շնորհման գործընթացը՝ նախատեսելով համապատասխան լիազորող նորմեր»,- ասաց Անդրեասյանը:
Նախատեսվում է նաև ոլորտում ներդնել մի շարք կարևոր մեխանիզմներ, որոնք ուղղված են մասնագիտական կրթության հասանելիության բարձրացմանը:
Խոսքն ուսանողների և դասախոսների համար տրանսպորտային փոխհատուցման ծրագրի իրականացման մասին է: