Նոյեմբերի 14-ին Անկարայում իսկապես տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ, դրանք կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը գտնվում է Անկարայում, որտեղ հանդիպում է ունենալու իր ռուս գործընկերոջ հետ:
Իր հերթին, Kommersant թերթը գրել էր, որ Անկարայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, որտեղ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավար Սերգեյ Նարիշկինը: