Դուշանբեում տեղի է ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների հերթական նիստը ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Պատվիրակությունները գլխավորել են Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները:
Նիստի արդյունքներով արձանագրություն է ստորագրվել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել Ղրղզստանի տարածքում։
Սեպտեմբերի 19-ին և 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի պետական անվտանգության կոմիտեի ղեկավարները ստորագրել էին երկու արձանագրություն, որոնք նախատեսում են սահմանին ռազմական հակամարտության դադարեցմանն ուղղված գործողություններ: