Բալիում G20-ի շրջանակում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:
Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև առևտրի, ռազմական և էներգետիկ ոլորտներում Թուրքիայի և Ֆրանսիայի գործակցության հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են նաև հացահատիկի գործարքի երկարաձգման հնարավորությանը: