Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչները Բրյուսելում բանակցություններ կսկսեն Եվրամիության միջնորդությամբ՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Սերբիայի և Կոսովոյի գլխավոր բանակցողները Բրյուսելում կսկսեն աշխատել հաջորդական քայլերով։ Ես պատրաստ եմ հրավիրել առաջնորդներին, եթե բանակցողները կարողանան մինչև նոյեմբերի 29-ը գործնական լուծումների հասնել»,- ասել է դիվանագետը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Բորելի խոսքով՝ նոյեմբերի 29-ն համաձայնության հասնելու վերջնաժամկետն է, որը թույլ կտա խուսափել լուրջ ճգնաժամից։
Ավելի վաղ Սերբիայի իշխանությունները հայտարարել էին, որ Պրիշտինան հրաժարվում է կատարել 2013 թվականին կնքված Բրյուսելյան համաձայնագրերը: Մասնավորապես, Կոսովոյի իշխանությունները մերժում են չճանաչված հանրապետությունում ապրող սերբական մունիցիպալիտետների՝ համայնք ստեղծելու առաջարկը: