Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«Հիանալի նորություն օրվա մեկնարկի համար. Ադրբեջանի նախագահի կինը՝ տիկին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ: Այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելուց հետո արդարությունը հաղթեց»,- գրել է դիվանագետը:
Ավելի վաղ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: