Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ղեկավարները կոչ են արել Ուկրաինայում հրադադար հաստատել և վերսկսել խաղաղ բանակցությունները:
Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել Պեկինի հետ համաշխարհային խաղաղությանը նպաստելու ուղղությամբ:
Սի Ծինփինը, իր հերթին, ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Չինաստանի դիրքորոշումը չի փոխվի։ Նա հավելել է՝ Պեկինը մտադիր է կարգավորել ստեղծված իրավիճակը «սեփական մեթոդներով»։
Նախագահներն անդրադարձել են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներին, ընդգծել՝ համատեղ միջոցներ կձեռնարկեն՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ և պաշտպանելու կենսաբազմազանությունը:
«Պեկինը և Փարիզը պետք է միասին նայեն դեպի ապագա: Մեր երկրները պետք է հաշվի առնեն ազգային փոխադարձ շահերը»,- ընդգծել է Չինաստանի ղեկավարը։