Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է՝ հայտնում են առողջապահության նախարարությունից:
Մեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը:
Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը՝ համոզված են մասնագետները:
Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը: