Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացնում են, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը:
Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում: Նկարել սկսել է վաղ հասակից։ 1969-1980 թվականներին սովորել է նկարիչ Կառլեն Հովսեփյանի արվեստանոց-ստուդիայում, 1977-1982 թթ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
1979 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Գևորգ-Մշեցի Ջավրուշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 17:00-20:00-ը «Գոռ» սգո սրահում:
Հասցե՝ Սիլիկյան թաղամաս, Հին Խճուղի 37: