Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445513 դեպք, որոնցից 434599-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 333 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 231 885 թեստավորում: