Նոյեմբերի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 131-ը արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 փլուզման, 5 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 176 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 17 մահ:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: