Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է՝ արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ:
Այս պահին անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության։
«Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-12։30-ը: Հեռ.՝ 010-28-38-23, հասցե՝ Հր․ Ներսիսյան 7:
Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ
մեր կայքում»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: