Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել` ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ցավակցության:
«Շնորհակալություն ցավակցական հաղորդագրության համար»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել Ստամբուլի Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Միրզոյանը: