Քաղցկեղ ախտորոշումից հետո վիրահատությունը, քիմիաթերապիան Հայաստանում թեև պետպատվերով են, հիվանդները, սակայն հաճախ են ստիպված լինում բավականին մեծ գումար վճարել դեղորայքի կամ ճառագայթման սարքերից օգտվելու համար:
Թե այս դեպքերի որ մասն է բուժհիմնարկի կամայականության հետևանք, պետությունը չի ստուգել, բայց կան նաև մի շարք օբյեկտիվ պատճառներ: Մասնագետները բացատրում են, քաղցկեղը ճնշող դեղամիջոցները մի քանի հազարից մինչև մի քանի հարյուր հազար դրամ արժեն, իսկ պետությունը յուրաքանչյուր հիվանդի բուժման համար առավելագույնը 300 հազար դրամ է հատկացնում: Մյուսը լոգիստիկ խնդիրներն են. «Լուրերի» նկարահանման պահին բուժկենտրոններից մեկում պետպատվերի շրջանակում տրամադրվող դեղերից երկուսը չեն եղել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան