Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:
«Մեզ համար կարևոր է ներկա լինել այս քննարկմանը և ունենալ մեր ներդրումը: Անհնար է գերագնահատել մարդկային կապիտալում կատարված ներդրումները։ Կան լուրջ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Այսօր մեր պետական բյուջեն ունի այդ հնարավորությունը։ Մեզ համար կարևոր է լսել նաև մասնագետների կարծիքներն ու մեկնաբանությունները, և ուրախ կլինենք սկսել իրականացման գործընթաց»,-նշել է նախարարը: