Ժամանակին Սևանից խեցգետնի անխնա, չվերահսկվոսղ որսի պատճառով հազարավոր տոննաներից հիմա լճում ընդամենը 70 տոննա առանձնյակ է մնացել: Դա արդյունագործական քանակ չէ, և Սևանից խեցգետնի որսն արգելված է: Մասնագետները հույս ունեն, որ ինչպես սիգի դեպքում, խեցգետնի քանակն էլ հնարավոր կլինի վերականգնել, եթե արգելքին հետևելու խիստ հսկողություն լինի, հետագայում էլ՝ բարեխիղճ որս:
Սևանա լճի խեցգետնի բացակայության մտահոգիչ իրողությունը սակայն լավ հնարավորություն ստեղծեց այն գործարարների համար, որոնք որոշեցին ուսումնասիրել խեցգետնաբուծության նրբությունները: Խեցգետնի սպառումն ու արտահանումը վերականգնելու համար էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել տիպային տնտեսությունների ստեղծման նախագիծ: