Նոյեմբերի 13-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն ու դեսպանության անձնակազմը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում մասնակցել են Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցված Սուրբ պատարագին և հոգեհանգստյան կարգին՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների։ Այդ մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։