Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ պարբերաբար խորհրդակցում է Անգելա Մերկելի հետ:
«Նախ՝ մենք վաղուց ենք ճանաչում միմյանց և միշտ լավ ենք աշխատել միասին, չնայած այն հանգամանքին, որ տարբեր կուսակցություններում ենք: Եվ մեր փոխգործակցությունը կշարունակվի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, մինչդեռ նախկին կանցլերը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության:
Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ խորհրդակցում է նաև իշխող կուսակցությունից դուրս՝ շատ այլ գործիչների հետ:
Շոլցը նաև հերքել է իշխող կոալիցիայի ներսում ենթադրյալ տարաձայնությունները։