Սամբոյի աշխարհի 2022 թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային կարգում հաջող ելույթներ ունեցավ Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա հեշտությամբ հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1;1) հաղթահարեց վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը:
Մեր մարզիկի հաջորդ ախոյանը ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Բավականին դրամատիկ ու լարված գոտեմարտը ի վերջո ավարտվեց արցախցու հաղթանակով (5:4): Ոսկե մեդալի համար նրա մրցակիցը ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Րյաբովն էր:
Ցավոք, Դավիթը չկարողացավ դիմադրել մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով:
Երեկ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը:
Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը (79կգ) և Արսեն Խանջյանը (98կգ):