Նոյեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակի Մաշտոցի փողոցի վերջնամասի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 48-ամյա աշտարակցու վարած «ԳԱԶ» մեքենան՝ բեռնված ծիրանենու տարբեր տրամաչափի կոճղերով։ Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել էր 37-ամյա մի տղամարդ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։