Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալուց հետո միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը՝ փոխանցում է Reuters-ը:
Դիվանագետի խոսքով՝ Ստոկհոլմը կհետևի հարևան Դանիայի և Նորվեգիայի օրինակին, որոնց տարածքում նման սպառազինություն չկա:
«Սա Չափավոր կոալիցիոն կուսակցության երկարաժամկետ դիրքորոշումն է։ Մենք երբեք մտադրություն չենք ունեցել փոխել նախորդ կառավարության ներկայացրած հայտի պայմանները»,- հավելել է Բիլստրոմը: