Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինի՝ փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Մենք չենք կարող այն սառեցնել: Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները անկախ եղանակից։ Նախագահը հանձնարարել է ազատագրել մեր բոլոր տարածքները»,- հայտարարել է Դանիլովը:
«Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, որը մի խումբ ռազմական խորհրդականների հետ գտնվում է ռազմական գործողությունների գոտում, իր հերթին վստահություն է հայտնել է, որ ռուսական կողմը հաղթելու է:
«Ես հաղթանակի հարցում կասկածներ չունեմ։ Դա կլինի շատ դժվար, երկարատև, բայց անպայման կլինի»,- նշել է Ռոգոզինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբևէ չի կռվել բարձր տեխնոլոգիական երկրների նման հզոր կոալիցիայի դեմ։