Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ անձնական հանդիպման հնարավորությունը, եթե նման առաջարկ ստանա նրանից:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարել: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է լսել Արևմուտքի գործընկերներին, եթե նրանք առաջարկեն լարվածության թուլացման շուրջ քննարկում կազմակերպել՝ հաշվի առնելով ռուսական կողմի շահերը։
Դմիտրի Պեսկովն իր հերթին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները պետք է վարել առաջին հերթին Վաշինգտոնի հետ: