Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը առաջխաղացում են արձանագրել համաձայնագրի կնքման վերաբերյալ քննարկման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը Փարիզում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի, Արգենտինայի և Կոլումբիայի նախագահները:
Ռոդրիգեսը, որը գլխավորել է կառավարական պատվիրակությունը, նշել է, որ Վենեսուելայի իշխանությունները շահագրգռված են ընդդիմության հետ համաձայնության հասնելու հարցում, քանի որ ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները վատ են անդրադառնում երկրի վրա: