Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը հաղթելով ֆրանսիացի, վրացի և ադրբեջանցի մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ՝ տեղեկացնում են սամբոյի ֆեդերացիայից:
71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվեց առաջին գոտեմարտում ու դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճել էր բրոնզե մեդալ: