Կառավարությունում տեղի է ունեցել Համախարհային բանկի (ՀԲ) մշակած՝ «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորությամբ:
Ֆադիա Սաադայի կողմից «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի ներկայացումից հետո մտքեր են փոխանակվել կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում նախատեսված բարեփոխումների և առաջնային խնդիրների շուրջ: