ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձավ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Վերջին նախադասությունները, իհարկե, նորից Հայաստանի դիրքորոշման վերահաստատումն էին, որ մենք նախընտրում ենք խաղաղ ապագան, տարածաշրջանային խաղաղության ենք ձգտում, բայց բնական է, որ վարչապետը և պետությունն ընդհանրապես աչքերը չեն կարող փակել այն ագրեսիվ հռետորաբանության ու այն ագրեսիվ գործողությունների վրա, որոնք որդեգրել է Ադրբեջանը:
Չի կարելի դրա մասին լռել, և մեր վարչապետը չի լռել. հասարակությունը պետք է դա տեսնի, հոգեբանորեն պատրաստ լինի, որովհետև տեսաք՝ խոսվեց արցախահայության ցեղասպանության մասին»,- ասաց Փաշինյանը: