Նոյեմբերի 6-9-ը Եգիպտոսի Հանրապետությունում մասնակցելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի մասնակիցների 27-րդ cop27egypt համաժողովին` Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, մասնակցել կլիմայի փոփոխության արդի մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ պլենար քննարկմանը՝ հանդես եկել ելույթով: