Երևանցիները, անկախ նրանից, թե որ վարչական շրջանում կամ քաղաքի որ ծայրամասում են բնակվում, պետք է ունենան բնակության և համակեցության հավասար պայմաններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Շուտով կմեկնարկի Նոր Խարբերդի բարեկարգման ծրագիրը, որով նախատեսվում է լուծել տարածքի ջրամատակարարման, գազամատակարարման խնդիրները:
Խարբերդցի երեխաների համար կկառուցվի նոր մանկապարտեզ»,- տեղեկացրել է Ավինյանը: