Մարտունի խոշորացված համայնքի շատ բնակավայրերում կենտրոնական ճանապարհներն արդեն ամբողջությամբ ասֆալտապատ են: Ընթացքի մեջ է երկրորդական և երրորդական նշանակության ճանապարհների շինարարությունը: Համայնքում 2022-ի սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է 20 կմ ներհամայնքային ճանապարհ:
Լևոն Աբրահամյան (Ծովինարի բնակիչ) - Էս մի էրկու տարի ա՝ էս ճանապարհները մաքրվեցին: Այ, ըստեղ անցնել չէր ըլնի: Ըստեղ ցեխն ըստեղից, մեքենա չէր կարա անցնել:
Կառավարությունն ու համայնքը 101 մլն դրամ են հատկացրել Ծովինար գյուղի 1-ին թաղամասի 9-րդ և 2-րդ թաղամասի 6-րդ փողոցների հիմնանորոգմանը: Արծվանիստ գյուղի 16-րդ փողոցն էլ արդեն բարեկարգ է: 36 մլն դրամ արժողությամբ ծրագրով ասֆալտապատվել է նաև միջնակարգ դպրոց տանող ճանապարհը:
Լևոն Աբրահամյան - Ասելու բան չէր, ճանապարհ չկար, ջուրը գալիս էր, էրեխեքն ցեխի մեջ, ամեն ինչի: Հիմի շատ լավ ա:
Վարդենիկ գյուղի 11-րդ փողոցի բնակիչների համար անցյալում է մնացել քարուքանդ եղած ու թաց եղանակներին գրեթե անանցանելի ճանապարհը: Փողոցի հիմնանորոգման համար 100 միլիոն դրամ է ծախսվել, որի 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Վարդենիկում ևս չորս փողոց սալարկվում է: Ծրագրի արժեքը 284 մլն դրամ է:
Ազատ Մանուկյան (Վարդենիկի բնակիչ)- Քանդվածը ո՞րն ա, անցնել հնարավոր չէր: Եթե անձրև էր գալիս, հնարավոր չէր անցնել, բայց էսօր ամբողջ գյուղի փողոցների մեծամասնությունը ասֆալտապատվել է: Կան փողոցներ, որ քար են շարում, վերջ, կարգավորում են:
Սարիբեկ Եղոյան (Վարդենիկի բնակիչ) - Հառեչ շատ վատ վիճակ էր, ցեխ էր: Կոշիկ եթե մէ հատ կխաքիր, գէլնիր էստից չուր էսա շոշն, էդքան տեղ մտնիր տըլեր, տըլերու մըջով, շաղվիր տլեր: Իսկ մըկա նորմալ, արդեն գիտես, ակուռատնի, հանգիստ գէլնիս կէթաս:
Հռիփսիմե Ասլանյան (Վարդենիկի բնակիչ) - Քանդած էր, խող էր: Խողեր գըլըցվեր մեր տներ, մկա էլ արդեն, կյանք տա էնողներուն, թըխ էնեն, դընեն, մենք էլ մէ քանի տարի (ջոչ կընիկ ենք) աբրինք, մեռնինք:
Լիդա Հովեյան (Վարդենիկի բնակիչ) - Շատ վատ վիճակ էր էս թաղամաս, էս ճանապարհ: Հիմա, աստված տա էնողներուն, կէնին, կմաքրին, շատ լավ արածա: Էս մեր հառուն էլ քանդած բերած, օր սարքին տան մեզ, գնան:
Եղանակային պայմանները դեռ նպաստավոր են, ինչը շինարարներին հնարավորություն կտա սահմանված ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները: