Հրազդանում վերջին տարիների շինարարական չդադարող աղմուկին համայնքի բնակիչները սովորել են: Տարին ավարտվում է, սուբվենցիոն աշխատանքները շարունակվում են:
Ռոման Հակոբյան (Շինաշխատանքների ղեկավար) - Հրազդան քաղաքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում տվյալ պահին իրականանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Սկսկել ենք Ջրառատ գյուղից 4800ք/մ ծավալաչափով, Քաղսի գյուղում 4500ք/մ, տվյալ պահին գտնվում ենք Սոլակ գյուղում՝ 6800ք/մ ծավլալաչափով:
Հիմնականում մանկապարտեզ ու դպրոց տանող ճանապարհներն են, այլևս ոչ երկար կլինեն, ոչ էլ՝ դժվար:
Ռոման Հակոբյան - սկզբնական աշխատանքները սկսել ենք հարթեցման շերտից, հետո դրել ենք 10սմ ավազակոպճային խիճ, ավազակոպիճ, 13սմ շեբենային խիճ, բիտում, հետո 6սմ խոշորահատիկ և 3սմ մանրահատիկ:
Ասֆալտապատման աշխատանքներին գյուղացիներն անձամբ են հետևում, մի քանի տասնամյակ՝ գյուղում նման մասշտաբի գործ չի արվել:
Սերյոժա Ասատրյան (Սոլակի բնակիչ) - որոշակի ասֆալտ կար էլի, բայց քանդվում էր, բերում փոսեր էին լցում, փոսն էլ 1 տարի չէր դիմանում: Սենց բան ես չեմ տեսել, էս գյուղի բնակիչ եմ և վարորդ եմ եղել, բայց էսպիսի ասֆալտ, էսպիսի կազմակերպած գործ չեմ տեսել:
2022-ի սուբվենցիոն ծրագրով Հրազդան խոշորացված համայնքում շուրջ 6 կմ ճանապարհ է կառուցվել: Լեռնանիստում էլ ճանապարհի բարեկարգում պլանավորում են, բայց միայն խմելու ջրի խնդիրը լուծելուց հետո:
Սևակ Միքայելյան (Հրազդան համայնքի ղեկավար) - Լեռնանիստ վարչական շրջանում այս պահին աշխատանքներ են ընթանում կենսական նշանակություն ունեցող խմելու ջրի խնդիրը առաջնային հարց է: Մյուս տարի ամբողջությամբ կլուծվի խմելու ջրի հարցը:
Գյուղում խմելու ջրի ցանց կառուցվում է առաջին անգամ, լեռնանիստցիները ջրի հարցը լուծել են հորերի միջոցով: Փայտի վառարանների փոխարեն՝ ամբողջությամբ կջեռուցվի և կբարեկարգվի ևս 4 մանկապարտեզ: Հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս:
Սևակ Միքայելյան - մեր մանկապարտեզները անբարեկարգ վիճակում են գտնվում, կարելի է ասել՝ անմխիթար ու ինձ համար առաջնային է, որ մանուկները հաճախեն բարեկարգ ու ժամանակակից մանկապարտեզներ:
14 կմ երկարությամբ լուսավորության ցանց է կառուցվում և Հրազդանի 3 մուտքերին՝ ժամանակակից լուսավորված ցուցանակ:
Սևակ Միքայելյան - Հրազդան մտնող ճանապարհները լուսավորվելու են, սյուներ են տեղադրվելու, ժամանակակից լեդ լուսատուներ են տեղադրվելու, նաև վարորդների համար ավելի հարմար կլինի:
Ավտոպարկն են թարմացրել և սուբվենցիոն ծրագրով մոտ 70 մլն դրամով կառուցվում են նոր ավտոկայանատեղիներ ձմռան համար: Ամեն տարի համայնքում սուբվենցիոն ծրագրերով ներդրումները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը:
Սևակ Միքայելյան - լայնամաշստաբ աշխատանքներ են կատարվել 2022ին ու այս պահին էլ ընթանում են: Շուրջ 2 մլրդ դրամի աշխատանք է կատարվել ու կատարվում: 2023-ին էլ մեծածավալ աշխատանքներ ենք կատարելու Հրազդան համայնքում:
Հաջորդ տարվա ծրագրերը ծավալուն են լինելու՝ նշում է խոշորացված համայնքի ղեկավարն ու հավելում՝ վերջին տարիներին նաև մարել են համայնքի՝ նախկինում կուտակած 553 մլն դրամ պարտքի շուրջ 80 տոկոսը, եթե այդ պարտքը չլիներ, ավելի քան 400 մլնը ևս համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը կծառայեր: