Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Նրանք պարզել են, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բնակվող 59-ամյա մի տղամարդ թմրամիջոց է իրացրել:
Իրավապահները մեկնել են Ակնաշեն՝ դատարանի որոշմամբ խուզարկություն կատարելու: Տղամարդու տանը հայտնաբերվել է 7 փաթեթ` ընդհանուր 604 գրամ քաշով շագանակագույն զանգվածներով:
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը հաշիշ է, ինքն է պատրաստել:
Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: