Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին, հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ տեղեկացրել է Pars Today-ը:
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը և խիստ բողոքն է հաղորդվել Ադրբեջանի դեսպանին։
Ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը հայտարարել է, որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։