Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը
Հայաստանում էր ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին:
Բարձրաստիճան պաշտոնյան հայաստանյան այցի ընթացքում հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլոց հետ:
«Հրաշալի ճանապարհորդություն` Հայաստան․ ես հանդիպեցի մարդու իրավունքների պաշտպանության ջատագովների, տեխնոլոգիական ոլորտում աշխատող երիտասարդների, պետական պաշտոնյաների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իմ թիմին: Այս բոլոր շփումների միջոցով ես անձամբ հասկացա, թե ինչպես են ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը Հայաստանում առաջ գնում՝ ձեռք ձեռքի տված»,- ասում է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ Մըքին։
Տեսանյութն ամփոփում է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի բարձր մակարդակի հանդիպումները հայաստանյան այցի ընթացքում։