Ուկրաինայի նախագահի գրասենյակը խոսել է Մոսկվայի հետ բանակցելու հեռանկարներից:
«Կիևը գործընկեր կհամարի այն կողմին, որը կհամաձայնի բանակցել՝ հիմք ընդունելով Ուկրաինայի նախապայմանները: Կարևորը նախապամաններն են, և ոչ դրանք ընդունողը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:
Նշվում է նաև, որ ուկրաինական կողմը կհամաձայնի բանակցել տարածքային ամբողջականության վերականգնման, երկրին պատճառված վնասների փոխհատուցման և ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու դեպքում։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցություններն անհնար են, քանի դեռ ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը։