Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության և աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «Գազպրոմի» միջև ստորագրվել է 40 միլիարդ դոլարի համաձայնագիր։
Օուջին նշել է, որ նավթամթերքների փոխանակումն արդեն սկսվել է՝ հույս հայտնելով, որ գազի փոխանակման պայմանագիրը կսկսի գործել այս ձմռանը։
Նախարարի խոսքով՝ Իրանը և Ռուսաստանը նաև 4 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ հանքավայրերի զարգացման համար։ Նա ընդգծել է, որ այսօր Իրանում ներդրումներ են կատարել ռուսական խոշոր էներգետիկ ընկերությունները, ինչպիսիք են ZN Vostok-ը և Gazprom-ը։