Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի շարունակական օգնության հույս ունի՝ անկախ միջանկյալ ընտրության արդյունքներից:
«Մենք երախտապարտ ենք երկկուսակցական աջակցության համար, իսկապես կցանկանայինք, որ այն շարունակվի ընտրություններից հետո»,- ասել է Զելենսկին CNN-ի հետ հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան օգնությունը Ուկրաինային կշարունակվի, երբ նորընտիր Կոնգրեսը սկսի աշխատել, հավելել, որ ԱՄՆ-ը Կիևին տրամադրում է միայն այնպիսի ռազմական օգնություն, որն անհրաժեշտ է համարում։
Ըստ նախնական արդյունքների՝ միջանկյալ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կկազմի Ներկայացուցիչների պալատում։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան