Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։
ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո Եվրամիությունը կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ժան Ասելբորնն ասել է. «Մենք չպետք է մոռանանք ժողովրդավար Հայաստանին, որն այսօր խոցելի է»։
Այս համատեքստում նախարար Ասելբորնն ողջունել է հոկտեմբեր ամսին Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելության տեղակայելու ԵՄ որոշումը։