Կառավարության
որոշմամբ ՀՀ Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2022 թվականի պետական բյուջեից հատկացվել է մոտ 1 մլրդ 450 մլն դրամ գումար սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով։
Ծրագրերն իրականացվելու են 12 համայնքում, որոնք նպատակաուղղված են հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացման ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: