Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ, ինչպես և խոստացել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հանգստի գոտում արդեն մեկնարկել են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, ինչպես տարիներ առաջ օրինական հիմքերով տրված, այնպես էլ ինքնակամ կառույցների և կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: