Նոյեմբերի 9-ին՝ ժամը 09։04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են VAZ-2106 (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և VAZ-2107 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին։