Նոյեմբերի 7-ին Լոնդոնի հայտնի Էքսել սրահում կազմակերպված Համաշխարհային ճամփորդական շուկա (World Travel Market) ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է հայկական տաղավար և հանդիպել ցուցահանդեսի հայ մասնակիցների հետ՝ տեղում ծանոթանալով նրանց կողմից ՀՀ զբոսաշրջության ոլորտում ներկայացված ծրագրերին։
Դեսպանը կարևորել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն ՄԹ-ից ՀՀ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։
Հայաստանի տուրիզմի կոմիտեն և 9 տուր օպերատորներ ներկայացրել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժն ու գրավչությունը։